Հոկտեմբերի 2-ին, հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում, այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Հոկտեմբերի 2-ին, հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում, այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, Վանաձորում ՀՀԿ-ն ստացել է 14899 քվե, «Լուսավոր Հայաստանը»՝ 10899, «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր ստացած 5286 քվեով երրորդ տեղում է: Չորրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ապա «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Համախմբումը», «Հայ ազգային կոնգրեսը»։ Այսպիսով՝ Վանաձորում ավագանու անդամների համար անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն՝ ՀՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» ԲՀԿ, ՀՅԴ։ Գյումրիի քաղաքային իշխանությունների ընտրությունների նախնական արդյունքներն՝ ըստ ԿԸՀ-ի, հետևյալն են.
«Բալասանյան դաշինք»՝ 14 987
«Բարգավաճ Հայաստան»` 9 344
«Հայկական վերածնունդ»՝ 4578
«Քաղաքացիական պայմանագիր»` 638
«Գյումրեցու ոգի»՝ 2475
«Հայ ազգային կոնգրես»` 471
Հայ Յեղափոխական Դաշնակցություն` 2313
«Համախմբում»` 2469
«Գործարար»՝ 556
ԳԱԼԱ` 4517
«Ալյանս»` 774