Հանրապետության նախագահի հրամանագրով արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Էդվարդ Նալբանդյանը
Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ Վիգեն Սարգսյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար
Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1975թ. մայիսի 10-ին:
2011թ. հոկտեմբերի 17-ից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր
2009 – 11 թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը
2003– 09 թթ.՝ ՀՀ նախագահի օգնականը
2000 – 03 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում
1995 – 98 թթ. եղել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական, խորհրդական
«Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Էդվարդ Նալբանդյանը:
Արմեն Գևորգյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավար:
Արմեն Անդրանիկի Գևորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին:
1997-98 թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը
1998 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ նախագահի օգնական, այնուհետև՝ ՀՀ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
2006 թ. նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։
2007-08 թթ. զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը
2008 թ. նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ
Եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ:
2015 թ-ից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը:
2015 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:
2016 թ. հունիսի 6-ից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը, որն ազատվել է Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Յուրի Գրիգորիի Խաչատուրովը ծնվել է 1952 թ. Վրաստանում:
1974 թ. նշանակվել է հեռավոր արևելյան զինվորական օկրուգի մոտոհրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կրակային դասակի հրամանատարի պաշտոնին:
1976-82 թթ. հեռավոր արևելյան զինվորական օկրուգում զբաղեցրել է մարտկոցի հրամանատարի, հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ շտաբի պետի, առանձին հակատանկային հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոնները:
1987-89 թթ. ծառայել է Աֆղանստանում:
1989 թ. նշանակվել է Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատարի պաշտոնին:
1992 թ. Բելառուսի Հանրապետության ՊՆ հրամանով գործուղվել է ՀՀ ՊՆ տրամադրության տակ և նշանակվել 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնին:
Ակտիվորեն մասնակցել է ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին:
1992թ. նշանակվել է սահմանապահ զորքերի վարչության պետ, ՀՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ:
Զբաղեցրել է նաև օպերատիվ ուղղության հրամանատարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնները:
2000 թ. նշանակվել է ՀՀ Պն տեղակալ:
2008 թ. նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
2009 թ. նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
Ամուսնացած է, ունի երեք որդի:
Բանակի շտաբն այսուհետև կգլխավորի Մովսես Հակոբյանը, որն էլ մինչև այդ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի տեղակալի, գերատեսչության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը:
Մովսես Հակոբյանը ծնվել է 1965 թ., ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:
1988-92 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ 4-րդ բանակի Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդում, որպես վաշտի հրամանատար:
1992-94 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
1992-99 թթ. տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ:
1999 թ. նշանակվել է ՊԲ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ
2000 թ.` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ
2001- 02 թթ. սովորել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ակադեմիայում:
2002 թ. հունիսին ստանձնել է ՀՀ ՊՆ խորհրդականի, 2003թ. հուլիսին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնները:
2007 թ. նշանակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար:
2007թ. շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
2015թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով ազատվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնից:
2015թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
2016թ. մայիսի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՆՏԱ դեպարտամենտի պետ