Շախմատի ակադեմիայում «Երևան օփեն» միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Երևանում մեկնարկել է շախմատի միջազգային բաց մրցաշարը:
Շախմատի ակադեմիայում «Երևան օփեն» միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին: Հոկտեմբերի 1-ից 10-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվող Երևանի շախմատի միջազգային բաց մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ: