«Գելլափ Ինթերնեշնլ» սոցիոլոգիական կազմակերպությունը Վանաձորում կայանալիք ավագանու ընտրություններին ընդառաջ ներկայացրել է վանաձորցիների քաղաքական համակրանքի պատկերը:
«Գելլափ Ինթերնեշնլ» սոցիոլոգիական կազմակերպությունը Վանաձորում կայանալիք ավագանու ընտրություններին ընդառաջ ներկայացրել է վանաձորցիների քաղաքական համակրանքի պատկերը:
Վերջին շաբաթվա ընթացքում 600 քաղաքացու շրջանում անցկացված հարցման համաձայն, Վանաձորի հիմնական խնդիրներն են ճանապարհների, աղբահանության վիճակը և աշխատատեղերի պակասը:
44,7 տոկոսը միանշանակ դժգոհ է գործող քաղաքապետի աշխատանքից: Ապագա քաղաքապետից հիմնական ակնկալիքը ձևակերպել են այսպես՝ պետք է մտածի ժողովրդի մասին: Վանաձորցիների զգալի մասին համակրանքն, ըստ Գելլափի հարցումների, Հանրապետականի կողմն է. 30,3 տոկոսը կքվեարկի ՀՀԿ-ի օգտին, 6,9 տոկոսը պատրաստվում է ձայն տալ «Լուսավոր Հայաստանին»: Մոտ 30 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանել: