Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը ճանաչել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև 1919 թ. թուրքական ռազմական տրիբունալը:
Սեպտեմբերի 27-ին Իտալիայի Բազիլիկատա մարզի խորհուրդը (Consiglio Regionale della Basilicata) միաձայն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին: Բանաձևի նախագիծը ներկայացրել էր անկախ պատգամավոր Աուրելիո Պաչեն՝ ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին:
Բանաձևում նշվում է, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը ճանաչել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև 1919 թ. թուրքական ռազմական տրիբունալը: Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ անհրաժեշտ է հայ ժողովրդի վերապրած ողբերգության մասին իրազեկել հանրությանը, հատկապես երիտասարդ սերնդին՝ նման ոճիրների կրկնությունը կանխելու համար:
Բազիլիկատայի մարզային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 108-րդ խորհուրդն է: