Հայաստանի ԱԳՆ-ը խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:
Հայաստանի ԱԳՆ-ը խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:
«Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։
Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը», - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: