Լալեշից հետո եզդիների համար ամենամեծ ուխտավայրը՝ Զիարադը, առավոտից մարդաշատ էր: Արևի որդիներն այստեղ են շտապել Իրաքից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Վրաստանից ու Ռուսաստանից:
Լալեշից հետո եզդիների համար ամենամեծ ուխտավայրը՝ Զիարադը, առավոտից մարդաշատ էր: Արևի որդիներն այստեղ են շտապել Իրաքից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Վրաստանից ու Ռուսաստանից:
Եզդի համայնքի ուխտին միացել են նաև հայ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, հոգևորականներ ու մտավորականներ: Բարձր գնահատելով եզդիների համախմբվածությունն ու միաբանությունը, ինչը դրսևորվում է նաև տարբեր ազատամարտերի ժամանակ հայ եղբայրներին ցուցաբերած աջակցությամբ, երկու կողմերի բանախոսները անդրադարձել են Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում հայ աշխարհականների կողքին մարտնչող եզդի հեծյալ խմբին՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ:
Հատուկ շեշտադրումով խոսվել է նաև արցախյան առաջին և ապրիլյան պատերազմների մասին, որտեղ ևս եզդի կամավորները կենաց-մահու կռիվ տվեցին հայկական տարածքների ազատագրման համար: