Եկող տարի երկիրը կունենա մեկ տրիլիոն 135 միլիարդ դրամի եկամուտ և մեկ տրիլիոն 440 միլիարդի ծախս, պակասորդը կզսպվի 2, 8 տոկոսի սահմաններում:
Կառավարության այսօրվա նիստը վարչապետը բացել է կաբինետի նոր անդամներին շնորհավորելով:
Օրակարգի 5 տասնյակ հարցերի շարքում գործադիրը հավանություն է տվել 2017 թվականի բյուջեի նախագծին: Կարեն Կարապետյանն այն բնորոշել է որպես բավականին կոշտ բյուջե: Եկող տարի պետությունը կունենա մեկ տրիլիոն 135 միլիարդ դրամի եկամուտ և մեկ տրիլիոն 440 միլիարդի ծախս, պակասորդը կզսպվի 2, 8 տոկոսի սահմաններում:
Մանրամասները՝ տեսանյութում