«Հիդրոմետ» ծառայությունից փոխանցում են, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-5-ը ընկած ժամանակահատվածում, սեպտեմբերի 30-ի համեմատ, աստիճանաբար կբարձրանա՝ մոտ 5-7 աստիճանով:
Հոկտեմբերի 1-ի կեսօրից Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ: «Հիդրոմետ» ծառայությունից փոխանցում են, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-5-ը ընկած ժամանակահատվածում, սեպտեմբերի 30-ի համեմատ, աստիճանաբար կբարձրանա՝ մոտ 5-7 աստիճանով: Վաղը Երևանում կանխատեսվում է 20 աստիճան տաքություն, հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի 25-27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում՝ մինչև 30: Ըստ հայ օդերևութաբանների՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների: