Արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել հեղինակավոր Սթենֆորդի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում ՝«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. արդյոք կարգավորումը տեսանելի է» խորագրով։
Արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել հեղինակավոր Սթենֆորդի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. արդյոք կարգավորումը տեսանելի է» խորագրով։
Ինստիտուտի տնօրեն, դեսպան Մայքլ Մակֆոլը նշել է, որ մեծ պատիվ է համալսարանական նորամուտից հետո դասախոսությունների շարքը սկսել՝ հյուրընկալելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ առաջին ձեռքից տեղեկանալու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին։
Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, հակամարտության էությունը և կարգավորման հեռանկարը: Մասնավորապես, նշվել է եռանախագահ երկրների հռչակած քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն, որն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում` Արցախի բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով:
Էդվարդ Նալբանդյանը զուգահեռել է Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի և Լեռնային Ղարաբաղի բնակչության համոզմունքի ընդհանրությունը՝ այն, որ ոչինչ չի կարող ժողովուրդներին զրկել անկախության իրավունքից: