Երկու դպրոցականն ու ուսուցիչը վիրավորվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
ԱՄՆ Հարավային Կարոլինայի Թաունվիլ քաղաքում 14-ամյա պատանին՝ ատրճանակով հորը սպանելուց հետո, մեքենայով գնացել է մոտակա տարրական դպրոցը և տեղի խաղահրապարակում կրակել երեխաների վրա: Երկու դպրոցականն ու ուսուցիչը վիրավորվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի վայրում գտնվող կամավոր հրշեջին հաջողվել է կասեցնել հետագա կրակոցները: Թաունվիլի դպրոցում սովորում է 286 աշակերտ: Առայժմ պարզ չի պատանու գործողության դրդապատճառը: