Պետեկամուտների կոմիտեի ստուգումների և դիտարկման վարչությունն այս տարի 5 միլիարդ դրամով ավելացրել է գերավճարների հաշվանցմամբ հարկատուներին վճարվող գումարները:
Պետեկամուտների կոմիտեի ստուգումների և դիտարկման վարչությունն այս տարի 5 միլիարդ դրամով ավելացրել է գերավճարների հաշվանցմամբ հարկատուներին վճարվող գումարները:
Վարչության պետի տվյալով, այսօրվա դրությամբ 258 ստուգում է իրականացվել, որի արդյունքում 98 հարկ վճարողի վերադարձվել է ավելի քան 33 միլիարդ դրամ Ավելացված արժեքի հարկից առաջացած գումար: ՊԵԿ-ի տվյալով՝ մեկ տարվա ընթացքում բազմապատկվել է բնակարանների ձեռքբերման նպատակով հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսադրույքների մարման նպատակով վերադարձվող եկամտահարկի ծավալը: Վարչության պետի տվյալով՝ ԱԱՀ-ի վերադարձի ժամկետների խախտումներ չունեն, իսկ այս սեզոնին մեծ ծավալով վերադարձված գումարները հատկապես մթերող ձեռնարկություններին, նրանց հնարավորություն է տվել մարելու մթերումների դիմաց գյուղացիներին ունեցած պարտքերի մի մասը, կամ ավելացրել են, օրինակ, սահմանամերձ բնակավայրերում գործող ձեռնարկությունների շրջանառու միջոցները: