Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց: Պաշտպանության բանակից հայտնում են, որ մեր առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997 թ. ծնված, Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: