«Երևան՝ Արեւի քաղաք» կարգախոսով հոկտեմբերի 8-ին մայրաքաղաքը կտոնի հիմնադրման երկու հազար յոթ հարյուր իննսունութ ամյակը:
«Երևան՝ Արևի քաղաք» կարգախոսով հոկտեմբերի 8-ին մայրաքաղաքը կտոնի հիմնադրման երկու հազար յոթ հարյուր իննսունութ ամյակը:
«Էրեբունի-Երևան» տոնակատարությանը կլինեն տարբեր միջոցառումներ, ֆլեշմոբեր, մանկապատանեկան խաղ-մրցույթներ, անվանի շախմատիստները երևանցիների հետ կանցկացնեն մրցելույթներ: Միջոցառումներին ակտիվ մասնակցություն կունենան նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կայցելեն խորհրդանշական երկու հազար յոթ հարյուր իննսունութ՝ սոցիալապես անապահով, ինչպես նաև զոհված ազատամարտիկների և սիրիահայ կարիքավոր ընտանիքների, կհյուրընկալվեն նաև մայրաքաղաքում ապրող 19 հարյուրն անց տարեցներին:
Միջոցառումների բյուջեն, պայմանավորված ապրիլյան դեպքերով, կիսով չափ կրճատվել է: