Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի նեկայացուցիչները խստորեն դատապարտել են Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, դրանք անվանելով «բարբարոսություն»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել է, որ ցնցված է սիրիական հակամարտության նոր սրացումից, որը, նրա խոսքով, հասել է բարբարոսության նոր մակարդակի: Այդ հայտարարությունը Պան Կի Մունն արել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդում Սիրիայի վիճակը քննարկելու ժամանակ: Նիստն ընթացել է չափազանց լարված մթնոլորտում: Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի նեկայացուցիչները խստորեն դատապարտել են Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, դրանք անվանելով «բարբարոսություն»: Այդ պնդմանը կտրականապես ընդդիմացել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Իսկ ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին մեղադրել է նիստը նախաձեռնած արևմտյան երկրներին՝ ահաբեկիչներին սատարելու համար և հայտարարել, որ Սիրիայի իշխանությունը ոչ մի թիզ հող զիջելու մտադրություն չունի: