Հայաստանի անկախության 25 ամյակը մեծ շուքով նշվել է ամենաաշխույժ հայկական գաղթօջախներից մեկում՝ Դոնի Նախիջևանում
Հայաստանի անկախության 25 ամյակը մեծ շուքով նշվել է ամենաաշխույժ հայկական գաղթօջախներից մեկում՝ Դոնի Նախիջևանում: ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում մեր երկրի գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն:
Ռոստովի մարզի փոխնահանգապետ Յուրի Մոլոդչենկոն Հյուպատոսությանը կտավ է նվիրել, որին պատկերված էր Դոնի խորրդանիշը: Միջոցառմանը ներկա են եղել Օրենսդիր ժողովի պատգամավորները, Դոնի Նախիջևանի հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը, Ռոստովի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մտավորականներ և այլք: