Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է գործարարներին օժանդակություն ցուցաբերող պետական այն օղակը, որը քննարկելու է նրանց կողմից բարձրացված խնդիրները և աջակցելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը:

Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը կառավարության ղեկավարը քննարկել է տնտեսության ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և զարգացման ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունավետությանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, կրթությանը և գիտությանը, բանկային համակարգին եւ մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական ապարատը պատկերացնում է որպես ճկուն, գործող թիմ և այդ նպատակով ձեռնամուխ է եղել կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը՝ վարչապետը կարեւորել է նաև կրթության և գիտության դերը՝ որպես յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմք, և շեշտել, որ նոր կառավարությունը լրացուցիչ թափ է հաղորդելու կրթական համակարգի բարեփոխումներին: