Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Եվամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ:
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Եվամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին շնորհավորել է մեր երկրի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակելու է սատարել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես ողջունելով նոր ընտրական օրենսգրքի շուրջ Հայաստանի իշխանությունների և խորհրդարանական ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։
Զրուցակիցները կարևորել են հոկտեմբերի վերջին Երևանում նախատեսված բանակցույթունների հաջորդ փուլի անցկացումը։ Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է Եվրամիության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։