Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է սեպտեմբերի 20-ին Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններն իր հասցեին:

Կառույցի նախագահն իր պատասխանում նշել է, որ «Նախագահ Ալիևն ամենապատասխանատու անձն է վերջին 10 տարում ստեղծված մարդու իրավունքների հետ կապված սարսափելի վիճակի և քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության ակտիվիստների ձերբակալության առումով», ընդգծելով, որ Freedom House-ը կշարունակի իր աշխատանքն Ադրբեջանի ուղղությամբ:
Ի դեպ՝ կազմակերպության ղեկավարին Ալիևը մեղադրել էր հայամետության համար: