Գործադիրի այսօրվա նիստում որոշվել է` ներկայիս կազմի 19 նախարարություններից քաղաքաշինությունը վերափոխել ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտեի:
Գործադիրի այսօրվա նիստում որոշվել է` ներկայիս կազմի 19 նախարարություններից քաղաքաշինությունը վերափոխել ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտեի: էկոնոմիկայի նախարարության անունը անվանափոխվում է՝ ներդրումների և ձեռներեցների աջակցության նախարարության:
Կապի և տրանսպորտի նախարարությունն էլ՝ առաջիկայում կզբաղվի ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների, այնպես էլ ավիացիայի խնդիրներով: Ջրային ռեսուրսները գյուղնախարարությունից տեղափոխվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Կառավարության կառուցվածքային այս փոփոխությունները հաստատելու համար գործադիրն այսօր խորհրդարանին առաջարկել է սեպտեմբերի 26-ին արտահերթ նիստ գումարել: Վարչապետը նորանշանակ գյուղնախարարին հանձնարարել է՝ հիմնավորապես զբաղվել խաղողի մթերման գործընթացով: Վերամշակող մեր ձեռնարկությունների մասին Կարեն Կարապետյանն ասել է՝ «ժանգոտած» կառավարում ունեն, պետք է շտկել իրավիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում