Միացյալ Նահանգները հաստատուն և աներեր գործընկեր է եղել Հայաստանի համար՝ անկախության առաջին իսկ օրերից:
«Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ: Միացյալ Նահանգները հաստատուն և աներեր գործընկեր է եղել Հայաստանի համար՝ անկախության առաջին իսկ օրերից: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ օրերի խոստմանը, երբ հայերը 20-րդ դարի սկզբին առաջին անգամ հպարտությամբ բարձրացրեցին իրենց եռագույն դրոշը: Նախագահ Օբաման ընդգծել է համոզմունքն առ այն, որ ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավարական Հայաստանը էական է հայ ժողովրդի և առավել լայն տարածաշրջանի անվտանգության համար: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ամերիկյան ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար: «Մենք կշարունակենք աշխատել միասին՝ օգնելու լիարժեք իրացնել Հայաստանի ողջ ներուժը: Անկախության 25-ամյակի առթիվ մաղթում եմ ամենալավն ու բարին Ձեզ և հայ ժողովրդին»,-ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում: