ՀՀ Անկախության տոնը սկսվեց «Եռաբլուր»-ում՝ հարգանքի տուրքով
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի պաշտոնակից Բակո Սահակյանի, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: