Փոփոխություններ են կատարվել Հայաստանի կառավարության կազմում, դիվանագիտական կորպուսում և նախագահի աշխատակազմում:
Փոփոխություններ են կատարվել Հայաստանի կառավարության կազմում, դիվանագիտական կորպուսում և նախագահի աշխատակազմում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Աշոտ Մանուկյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
Ծնվել է 1968 թ., ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, ունի ինժեներ-մեխանիկի որակավորում, գործարար կառավարման մագիստրոս է, տնտեսագիտության դոկտոր է: Տիրապետում է ռուսերենի և անգլերենի: Անկուսակցական է:
1987-1989 թթ. ծառայել է Խորհրդային բանակում
1993-1995 թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում
1994-1995 թթ. եղել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի հատուկ թղթակիցը
1995-1997 թթ. Բանկային վերահսկողների Բազելյան միջազգային կոմիտեում եղել է Անդրկովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանային խմբի գործադիր քարտուղար
1995-1997 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավար, խորհրդի քարտուղար
1996-2001 թ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի հայցորդ
1997-1998 թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար/գլխավոր վարչության պետ
1997-1998՝ Տնտեսական բարեփոխումների տեղեկատվական-վերլուծական կենտրոն (Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիր)՝ ծրագրի ղեկավար, կենտրոնի տնօրեն
1998-1999 թթ. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
1999-2001 թթ.՝ Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալ
2001-2003 թթ.՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահ
2003-2004 թթ.՝ «Միցուբիսի» կորպորացիայի խորհրդատու
2004-2011թթ. եղել է « Հրազջէկ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ
2005-2008 թթ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հայցորդ
2011-2015 թթ.՝ « Հրազջէկ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ
2015-ից առ այսօր «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ գլխավոր տնօրենն էր:
Իգնատի Առաքելյանը՝ գյուղատնտեսության նախարար:
Ծնվել է 1972 թվականի մարտի 31-ին: 1993-ին ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու, տիրապետում է ռուսերենի, անգլերենի և ֆրանսերենի, անկուսակցական է:
1993 թ-ին ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը
1993-1994 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում
1998-ից առ այսօր աշխատել է Երևանի կոնյակի գործարանի Պեռնո Ռիկարում` նախ որպես փորձագետ հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, ապա գործադիր տնօրեն:
Տրանսպորտի և կապի նոր նախարարն է Վահան Մարտիրոսյանը:
Ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 28-ին: Անկուսակցական է: 1984-ին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտը, ունի ինժեներ-ռադիոտեխնիկի որակավորում: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի 1 երեխա:
1984-2000 թթ. Երևանի էլեկտրաապարատների գործարանում աշխատել է ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ
2000-2006 թթ. «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն
2006-2006 թթ. «Արմենտել» ՓԲԸ` գլխավոր կոմերցիոն տնօրեն
2006-2010 թթ. «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ
2008-2016 թթ. «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ
Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ՝ ազատվելով Արգենտինայում, Ուրուգվայում, Պերուում և Չիլիում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ և միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
Ֆինանսների նոր նախարարը Վարդան Արամյանն է:
Ծնվել է 1975 թ., 1997-ին ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, այնուհետև՝ Թաֆթս համալսարանի (Բոստոն) Ֆլետչեր դպրոցը, ունի տնտեսագետի որակավորում, տիրապետում է անգլերենի և ռուսերենի:
Զինվորական կոչումը՝ կրտսեր սերժանտ: ՀՀԿ անդամ է, ամուսնացած է:
1999-2002 ՀՀ կենտրոնական բանկում աշխատել է դրամավարկային քաղաքականության դեպարտամենտում՝ որպես դրամավարկային վարչության մասնագետ, պետական բյուջեի հետ
փոխհարաբերությունների բաժնի մասնագետ,
2002-2003 թթ. ՀՀ կենտրոնական բանկ` դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի
իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ,
դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի
վերլուծությունների և մոդելավորման բաժնի մակրոտնտեսագետ
2003-2008 թթ. ՀՀ կենտրոնական բանկ` դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների և արտարժութային քաղաքականության բաժնի
պետ, արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ
2008-2013 թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
2013-ից առ այսօր՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
Դավիթ Հարությունյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: