Նախկին նախագահի առողջական վիճակը վատթարացել է Մարոկոյում կազմակերպված ընտանեկան հանգստի ժամանակ, որտեղից Շիրակը վերադարձել է Ֆրանսիա հատուկ չվերթով:
Փարիզից Առաջին ալիքի թղթակիցը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ՝ 83-ամյա Ժակ Շիրակը շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Նախկին նախագահի առողջական վիճակը վատթարացել է Մարոկոյում կազմակերպված ընտանեկան հանգստի ժամանակ, որտեղից Շիրակը վերադարձել է Ֆրանսիա հատուկ չվերթով: Այժմ Ժակ Շիրակը գտնվում է Փարիզի Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոցում, որտեղ կմնա մի քանի օր: Նախնական տվյալներով՝ նրա մոտ ախտորոշվել է թոքերի ինֆեկցիոն հիվանդություն: Հիշեցնեմ, մոտ մեկ տարի առաջ՝ 2015-ի դեկտեմբերին, Շիրակն առողջության վատթարացման պատճառով կրկին տեղափոխվել էր Փարիզի Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոց: