Տնտեսական այս նախաձեռնության հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանի արդյունաբերության ներուժը, զարգացման հնարավորությունները և նպաստել նոր շուկաների բացահայտմանը:
«Մերիդիան» կենտրոնում բացվել է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը, որը կտևի մինչև սեպտեմբերի 22-ը: Ցուցահանդեսային կենտրոն է այցելել Հանրապետության նախագահը: Տնտեսական այս նախաձեռնության հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանի արդյունաբերության ներուժը, զարգացման հնարավորությունները և նպաստել նոր շուկաների բացահայտմանը: Ավանդաբար անցկացվող հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին այս տարի Հայաստանից և Արցախից մասնակցում է ավելի քան 300 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից:
Մանրամասները՝ տեսանյութում