Միացյալ Նահանգները խորապես արժևորում է Հայաստանի հետ իր ջերմ բարեկամությունը, ՀՀ անկախության տոնի կապակցությամբ հղված շնորհավորական ուղերձում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Միացյալ Նահանգները խորապես արժևորում է Հայաստանի հետ իր ջերմ բարեկամությունը, ՀՀ անկախության տոնի կապակցությամբ հղված շնորհավորական ուղերձում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Վերջին քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել, և իմ երկրի կառավարությունը պատրաստ է շարունակել սերտորեն աշխատել Ձեզ հետ՝ աջակցելու բարեկեցության, ամուր ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ու տարածաշրջանային խաղաղության կայացման ընդհանուր նպատակներին: Մենք գնահատում ենք Հայաստանի հետևողական օժանդակությունը միջազգային խաղաղապահ գործողությունների արդյունավետության ապահովման գործում ու սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու հարցում ունեցած առաջատար դերակատարումը: Մենք նաև երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում կենսունակ ու մեծ ձեռքբերումների հասած ամերիկահայ համայնքի ներկայության համար», - մասնավորապես, ասվում է Քերրիի ուղերձում: