Արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին։
Արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին։
Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստին, նաև կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կազմակերպվող մի շարք գագաթնաժողովների։ Նյու Յորքում նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները տարբեր երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։