Ընտրություններին ընդառաջ արտառոց դեպք է տեղի ունեցել երեկ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին:
Ընտրություններին ընդառաջ արտառոց դեպք է տեղի ունեցել երեկ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին:
Սեպտեմբերի 16-ին ժամը 23-ի սահմանում, Զվարթնոց թաղամասի գերեզմանատան հատվածում, «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահից ատրճանակով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ են եղել Էջմիածնի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը և նրա եղբայրը, ապա դիմել փախուստի:
Այս մասին հաղորդումը ստացվել է Արշալույս գյուղի բնակչից: Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ քրեական գործ է հարուցվել զինված միջադեպի առթիվ։ Ըստ հաղորդման՝ փախուստի դիմած մեքենայում եղել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, որին հետապնդել են, կանգնեցրել, խլել ատրճանակը։