Ուժեղ պայթյուն է որոտացել Ֆրանսիայի Դիժոն արևելյան քաղաքի կենտրոնի բնակելի շենքերից մեկում, ութ մարդ վիրավոր է, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ուժեղ պայթյուն է որոտացել Ֆրանսիայի Դիժոն արևելյան քաղաքի կենտրոնի բնակելի շենքերից մեկում, ութ մարդ վիրավոր է, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Բոլորը հոսպիտալացվել են, առնվազն մեկ մարդ փլատակներում է: Շենքը գրեթե ամբողջապես փլուզվել է: Տեղում աշխատում են փրկարարները և շներ: Պայթյունի պատճառները պարզվում են, ենթադրվում է, որ կենցաղային գազի արտահոսք է տեղի ունեցել: Դիժոնի քաղաքապետը բացառել է ահաբեկչության վարկածը: