Լրանում է ջրասուզորդ Շավարշ Կարապետյանի գործած սխրանքի 40-րդ տարին:
Լրանում է ջրասուզորդ Շավարշ Կարապետյանի գործած սխրանքի 40-րդ տարին: 1976 թ. սեպտեմբերի 16-ին, նա փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի։ Այդ օրը նա իր եղբոր` Կամո Կարապետյանի հետ հերթական մարզումներն էր անցկացնում Երևանյան լճի մոտ, երբ տրոլեյբուսը գլորվել է լիճը: Եղբայրներն առանց երկմտելու օգնության են նետվել: Շավարշ Կարապետյանը սուզվել է սառը ջրի մեջ, կոտրել տրոլեյբուսի ապակին ու փրկել 20 մարդու կյանք:
Տրոլեյբուսը բավականին խորն էր իջել՝ մոտ 10 մետր, որտեղ ջրի ճնշումը մեծ էր: Իր հերոսության համար Շավարշ Կարապետյանը թանկ է վճարել. նա հիվանդացել է թոքաբորբով: Ամիսներ շարունակ հիվանդանոցային բուժում ստանալուց հետո նա այլևս չի կարողացել վերադառնալ լողի ասպարեզ: Ավարտվել է նրա սպորտային կարիերան։ Շավարշ Կարապետյանը 63 տարեկան է: Նա ջրասուզալող սպորտաձևում 11 անգամ աշխարհի ռեկորդակիր է, 17 անգամ՝ աշխարհի չեմպիոն, 13 անգամ՝ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն է։