Անկարան հայտարարում է, որ փախստականներին պահելու համար լրացուցիչ միջոցներ են պետք և Եվրամիության տրամադրած 500 միլիոն դոլարը բավարար չէ:
Փախստականների խնդիրը Թուրքիայի համար եվրոպացիներին ահաբեկելու ու փող պոկելու լավ միջոց է: Անկարան հայտարարում է, որ փախստականներին պահելու համար լրացուցիչ միջոցներ են պետք և Եվրամիության տրամադրած 500 միլիոն դոլարը բավարար չէ: Թուրքիան պատճառաբանում է, որ Եվրոպական մի շարք երկրներ փակել են իրենց սահմանները սիրիացի գաղթականների առաջ, ինչը կուտակումներ է առաջացրել սահմանային գոտիներում: Մարտին Թուրքիան և Եվրամիությունը համաձայնագիր էին կնքել, որը նախատեսում է կարգավորել Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող փախստականների հարցը: Եվրոպան նաև պարտավորվել է փախստականների կարիքները հոգալու համար լրացուցիչ 3 միլիարդ եվրո հատկացնել Թուրքիային ու ապահովել այդ երկրի քաղաքացիների ազատ մուտքը Եվրոպա: