Նրա դեմ բացահայտ հետապնդումներն սկսվեցին այն բանից հետո, երբ նա գրեց, թե Աթաթուրքի որդեգիր դուստրը Ցեղասպանությունից փրկված հայուհի է, որը նաև Թուրքիայի առաջին կին օդաչուն է:
Պոլսահայ հայտնի հասարակական գործիչ, լրագրող, հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքն այսօր կդառնար 62 տարեկան: Դինքը դեռևս պատանեկան տարիքում է հրապուրվել ձախակողմյան կուսակցություններով, զբաղվել քաղաքականությամբ: Թերթերում աշխատանքը սկսել է որպես նոր լույս տեսած գրքերի ընդդիմախոս: Ուղիղ 20 տարի առաջ լույս տեսավ նրա հիմնադրած «Ակոս» թերթի առաջին համարը: Բացի «Ակոս»-ից, Հրանտ Դինքը գրում էր նաև «Զաման» և «Բիրգյուն» պարբերականներում: Նրա դեմ բացահայտ հետապնդումներն սկսվեցին այն բանից հետո, երբ նա գրեց, թե Աթաթուրքի որդեգիր դուստրը Ցեղասպանությունից փրկված հայուհի է, որը նաև Թուրքիայի առաջին կին օդաչուն է: Թուրքական Hurriyet-ը և մի քանի այլ թերթեր Դինքին որակեցին դավաճան` հող նախապատրաստելով նրա սպանության համար: 2007 թվականի հունվարի 19-ին Թուրքիայի Սպիտակ աղավնին սպանվեց «Ակոսի» խմբագրության դիմաց: Նրա սպանության գործով դատավարությունը Թուրքիայում տեղի ունեցած բազմաթիվ ամոթալի դատական գործերից մեկն է: