Արթուր Դավթյանի թեկնածությունն առաջադրել էր հանրապետության նախագահը:
Արթուր Դավթյանի թեկնածությունն առաջադրել էր հանրապետության նախագահը: Նա ընտրվեց փակ-գաղտնի քվեարկությամբ՝ 97 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: Երկօրյա քննարկումներից հետո խորհրդարանական խմբակցություններն արտահայտել էին իրենց դիրքորոշումները: ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները կողմ են քվեարկել, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ՕԵԿ պատգամավորները քվեարկել են ազատ: Նորանշանակ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար՝ հայտարարելով, որ գիշերուզօր աշխատանքով ամեն ինչ անելու է՝ դատախազության առջև դրված խնդիրներն արդյունավետ լուծելու, սպասումներն արդարացնելու համար:
ԱԺ նիստերի մանրամասները դիտեք Առաջին լրատվականի թողարկումներում