Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, 19 որոշման նախագիծ է քննարկվել:
Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, 19 որոշման նախագիծ է քննարկվել: Սակայն մինչև օրակարգային հարցերին անցնելը վարչապետը 2 հանձնարարական է տվել: Դրանցից մեկով Պետեկամուտների կոմիտեին հանձնարարել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ապահովել խոշոր հարկատուների կողմից վճարվելիք հարկերի անվերապահ կատարումը, ինչպես նաև ռիսկային տնտեսվարողների ցանկում ընդգրկված փոքր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքում: Վարչապետը նաև հստակեցրել է, որ այս հանձնարարականի իրականացման շրջանակում որևէ ստուգում չպետք է խանգարի ընկերությունների առօրյա գործունեությանը: Երկրորդով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարվել է համատեղ քննարկել և անապահով խավերի համար գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի առավելագույնս նվազեցման տարբերակ գտնել, ինչը չպետք է լինի ի հաշիվ բիզնեսի:
Մանրամասները՝ տեսանյութում