Այսօր Ստեփանակերտի Չարենցի անվան համար 7 դպրոցում նշել են Արցախյան ազատագրական շարժման նվիրյալ ու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Կամո Դանիելյանի 55-ամյակը:
Այսօր Ստեփանակերտի Չարենցի անվան համար 7 դպրոցում նշել են Արցախյան ազատագրական շարժման նվիրյալ ու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Կամո Դանիելյանի 55-ամյակը:
Հերոսի մարտական ընկերները, Պաշտպանության բանակի զինվորները, նրա անունը կրող դասարանի աշակերտներն ու հարազատները ծաղիկներ են խոնարհել դպրոցի բակում Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարին:
Կամո Դանիելյանը մարտնչել է Արցախի գրեթե բոլոր շրջաններում: 1991-ին Բաքվի բանտից վատթարացած առողջությամբ ազատվելուց և 1992-ին ծանր վիրավորումից ապաքինվելուց հետո էլ Դանիելյանը շարունակել է օգնել ընկերներին: 1992-ի ամռանը Կամո Դանիելյանը ղեկավարել է Քյաթուկի պաշտպանությունը, որտեղ էլ նույն թվականի հունիսի 27-ին կյանքի գնով փակել է թշնամու ճանապարհը:
Դանիելյանը ժամանակին արտասահմանյան լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել է՝ «Ինչպես չկռվել այսպիսի սքանչելի հայրենիքի համար»: