Ձերբակալվածներին կասկածում են Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման համար:
Ձերբակալվածներին կասկածում են Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման համար: Գերմանիայի ներքին գործերի նախարարի տվյալներով՝ այդ սիրիացիներն իրենց երկիր են թափանցել բալկանյան երթուղով՝ որպես փախստական: Գերմանացի իրավապահները չեն բացառում, որ նրանք Եվրոպա են ժամանել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թելադրանքով բռնարարքներ իրականացնելու: Կասկածյալներին ձերբակալել են Գերմանիայի՝ փախստականներով խիտ բնակեցված շրջաններում հատուկ ստուգայցի ժամանակ, որին մասնակցել է 200 ուժային: Գերմանիայի հատուկ ծառայությունների տվյալով՝ երկրում ապրում է 450 ծայրահեղական, որոնք կարող են լինել ահաբեկչությունների մասնակիցներ: