Սեպտեմբերի 14-ի առավոտյան ժամը 8-ից փակ փակվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը:
Սեպտեմբերի 14-ի առավոտյան ժամը 8-ից փակ փակվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը: Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը սահմանել է տրանսպորտային երթևեկության հետևյալ՝ այլընտրանքային երթուղիները.
1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝
-
Երևան - Սևան - Իջևան (Մ-4), Ոսկեպար - Նոյեմբերյան - Բագրատաշեն - Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով:
-
Երևան - Սպիտակ - Վանաձոր (Մ3) - Դիլիջան-Իջևան (Մ-4) - Ոսկեպար - Նոյեմբերյան - Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։
2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.
-
Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի - Վրաստանի սահման
-
Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով։
3. Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան - Գյումրի - Աշոցք - Բավրա - Վրաստանի սահման ճանապարհահատվածից։