Երևանի ավագանին այսօրվա նիստում սահմանել է Վերնիսաժում առևտրի կազմակերպման պայմանները:
Երևանի ավագանին այսօրվա նիստում սահմանել է Վերնիսաժում առևտրի կազմակերպման պայմանները:
Ավագանու որոշմամբ՝ այսուհետեւ այնտեղ կվաճառվեն միայն դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, ինչպես նաև ժողովրդական արվեստի գործեր, արհեստագործական արտադրանք՝ փայտից, օբսիդիանից քանդակներ, արծաթից զարդեղեն, հուշամեդալներ, մանրադրամներ, հնաոճ իրեր, գորգեր, ձեռագործներ, գրքեր, զբոսաշրջությանը վերաբերող տպագիր նյութեր, հուշանվերային բնույթի կենցաղային հնաոճ այլ ապրանքներ, ոսկերչական գործիքներ, որսորդական պարագաներ, կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր, բնական քարեր, աուդիո և վիդեո արտադրանք:
Տարածքում արգելվում է վաճառել գյուղատնտեսական և պարենային մթերքներ, կենդանիներ, բույսեր, ծաղիկներ, կոսմետիկա, ծխախոտ, համակարգչային, կենցաղային տեխնիկա և այլ ապրանքներ։