Սևանա լճում այս տարի ջրահեղձության 2 դեպք է գրանցվել. մեկը լողասեզոնից առաջ՝ մարտին, մյուսը սեզոնի ընթացքում, երբ լճի չվերահսկվող տարածքում 16 տարեկան պատանի խեղդվեց:
Սևանա լճում այս տարի ջրահեղձության 2 դեպք է գրանցվել. մեկը լողասեզոնից առաջ՝ մարտին, մյուսը սեզոնի ընթացքում, երբ լճի չվերահսկվող տարածքում 16 տարեկան պատանի խեղդվեց:
Տվյալները ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը: Նա նշել է, որ 2016թ. լողասեզոնի ընթացքում հատուկ ջրափրկարարական ջոկատը ստացել է 36 ահազանգ:
Հունիսի մեկից ջոկատն ուժեղացված ռեժիմով է աշխատել` հանրային երեք լողափում և հանգստյան գոտիներում: