Համաշխարհային կինոյի ամենանշանակալի իրադարձություններից մեկի՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ընթացքում երեկ կայացել է Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստում» ֆիլմի պրեմիերան:
Համաշխարհային կինոյի ամենանշանակալի իրադարձություններից մեկի՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ընթացքում երեկ կայացել է Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստում» ֆիլմի պրեմիերան:
Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած հոլիվուդյան ֆիլմի պրեմիերային կարմիր գորգով անցել են բազմաթիվ նշանավոր հյուրեր, այդ թվում՝ ֆիլմի գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ֆիլմում համեստ հայ դեղագործ Միքայելի կերպարը մարմնավորած Օսկար Այզեքն ու աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը, որը կինոնկարի սաունդթրեքի հեղինակն է:
Հայոց ցեղասպանությանն առնչվող ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Իսպանիայում և Պորտուգալիայում: «Խոստումը» համաշխարհային կինովարձույթում կհայտնվի դեկտեմբերին:
«Նյու Յուրք թայմզ»-ի հետ հարցազրույցում դերասան Քրիս Այզեքը նշել է, որ ցեղասպանությունը վերապրած հային մարմնավորելու համար նախապես ընթերցել է Հայոց ցեղասպանությանն առնչվող մեծ քանակի փաստագրական և գեղարվեստական գրականություն: Ամերիկայի հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Անկարան արդեն տարբեր լրատվամիջոցներով հարձակում է սկսել «Խոստումը» ֆիլմի դեմ: «Դա ևս մեկ անգամ ապացուցում է նման ֆիլմերի անհրաժեշտությունը մեր իրականության համար, և մենք պետք է հնարավոր չափ շատ տարածենք ֆիլմի մասին»,- շեշտել է ամերիկահայ գործիչը: