Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը թոքաբորբ ունի:
Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը թոքաբորբ ունի: Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 15-րդ տարելիցի արարողությանը մասնակցելիս նրա օրգանիզմը ջրազրկվել է և նախագահի թեկնածուն մի պահ կորցրել հավասարակշռությունը:
Բժիշկների խոսքով՝ հիվանդությունը հայտնաբերվել էր ավելի վաղ, եւ հակաբիոտիկներ էին նշանակվել:
Նախագահի 68-ամյա թեկնածուն այժմ վերականգնվում է: Ամեն դեպքում, Քլինթոնը չեղարկել է երկօրյա նախընտրական այցը Կալիֆոռնիա, որի շրջանակում նախատեսվում էր հանդիպում նվիրատուների հետ և ելույթ տնտեսական թեմաներով: