«Արցախի հանրապետության համար գլխավորը անվտանգության երաշխիքներն են։ Ոչ մի կարգավիճակ չի կարող անվտանգության երաշխիք լինել, եթե հակառակորդ կողմը չի հրաժարվել ֆաշիստական հռետորաբանությունից, սպառնում է «ազատագրել տարածքները», այդ թվում՝ Զանգեզուրն ու Երևանը», - ասել է Բաբայանը։
Կարգավիճակը չի կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխիք լինել, News.am-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի միտքը, թե հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։
«Արցախի հանրապետության համար գլխավորը անվտանգության երաշխիքներն են։ Ոչ մի կարգավիճակ չի կարող անվտանգության երաշխիք լինել, եթե հակառակորդ կողմը չի հրաժարվել ֆաշիստական հռետորաբանությունից, սպառնում է «ազատագրել տարածքները», այդ թվում՝ Զանգեզուրն ու Երևանը», - ասել է Բաբայանը։
Նրա խոսքով, կարգավորման ճիշտ տարբերակը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է։
«Միայն դրանից հետո կարելի կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել սահմանների հարցը»,- եզրափակել է նա։