Համացանցում է հայտնվել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի թրեյլերը. կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա վաղը՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:
Համացանցում է հայտնվել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի թրեյլերը. կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա վաղը՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:
Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Գլխավոր դերում ներկայացված են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը:
Գլխավոր հերոսներից Մայքլը հարուստ հայ դեղագործ է, որն իր հարազատ գյուղից գնացել է Կոստանդնուպոլիս` բժշկություն ուսումնասիրելու: Ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսը, որն աշխատանքի բերումով է հայտնվում Օսմանյան կայսրությունում, հարաբերությունների մեջ է Փարիզում ուսանած հայ նկարչուհի Աննայի հետ, որն ակամա դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց միջև:
Այս սիրային դիմակայության զարգացումները ծավալվում են Հայերի ցեղասպանության խորապատկերում, երբ հերոսները ստիպված են ոչ թե իրենց հարաբերությունները պարզել, այլ կյանքը փրկելու ուղիներ փնտրել: