Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շևչուկը ստորագրել է հրամանագիր Ռուսաստանին միանալու նպատակով հանրապետության իրավական համակարգը ռուսաստանյան օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին:
Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շևչուկը ստորագրել է հրամանագիր Ռուսաստանին միանալու նպատակով հանրապետության իրավական համակարգը ռուսաստանյան օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին:
Մոլդովայի իշխանությունը համարում է, որ Շևչուկի հրամանագիրը ոչ այլ ինչ է, քան ամբոխահաճո քայլ՝ երկրամասի նախագահի նոր ընտրություններից առաջ: Իսկ Մոսկվան Շևչուկի արարքը դեռ չի մեկնաբանել: «Պետք է հասկանալ, թե այդ քայլը ինչով է հիմնավորվում: Քանի դեռ մանրամասներին չեմ տիրապետում, ես այն չեմ կարող մեկնաբանել»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Մերձդնեստրի հանրապետությունը, որի բնակչության 60 տոկոսը ռուսներ և ուկրաինացիներ են, անկախություն է հռչակել 1990-ականների սկզբին: