«Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է»: Այս վերնագրով ֆրանսիական «Ֆիգարոյում» հոդված է հրապարակվել Արցախի նախագահի մասին:
«Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է»: Այս վերնագրով ֆրանսիական «Ֆիգարոյում» հոդված է հրապարակվել Արցախի նախագահի մասին:
Սեպտեմբերի 2-ին, անկախության 25-ամյակի տոնակատարությանը Ստեփանակերտ ժամանած թղթակիցն իր տպավորությունն է շարադրել Բակո Սահակյանի մասին: Նշվում է, որ նա եղել է Արցախի անկախության համար մղվված պատերազմի ազատամարտիկների թվում։
«Բակո Սահակյանը համեստ է, նույնիսկ գաղտնի», - գրում է Ֆիգարոն՝ դա բնական համարելով մարդու համար, որը նախքան երկրի ղեկն ստանձնելը եղել է ներքին գործերի նախարար և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Ֆիգարոյի թղթակիցը մեջբերել է խրամատներում մի զինվորից լսածը. «Մեր նախագահը մշտապես անկախութան համար պայքար է մղել, այդ թվում եւ ֆիզիկապես ներկա է եղել մարտին, և մենք գիտենք, որ նա կշարունակի դա անել, առանց տատանվելու և անզիջում»: Այս խոսքերի իսկությունը հաստատում է նաև այն, որ երկու երեխաների հայր Բակո Սահակյանի միակ որդին Արցախի պաշտպանության բանակի զինվոր է, եզրափակել է ֆրանսիական Ֆիգարոն: