Քաղաքական բարեփոխումներն ինքնանպատակ չեն և չեն արվում այս կամ այն միջազգային կազմակերպության հորդորով, առավել ևս՝ պահանջով, ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Քաղաքական բարեփոխումներն ինքնանպատակ չեն և չեն արվում այս կամ այն միջազգային կազմակերպության հորդորով, առավել ևս՝ պահանջով, ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումներին հաջորդեցին բավականին բարդ, աշխատատար, պրոֆեսիոնալ լուծումներ պահանջող նախապատրաստական աշխատանքներ:
«Վերջին օրինակը ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ այն աննախադեպ համագործակցությունն էր, որ ընթանում էր վերջին ամիսներին, և հույս ունենք, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այն բարեհաջող ավարտ կունենա», - նշել է Հանրապետության նախագահը: Նրա խոսքով, ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախապատրաստական աշխատանքները դանդաղել են ապրիլյան պատերազմից հետո:
«Պատերազմի դասերը, ինչպես միշտ, մենք սերտում ենք. շարունակվում են էական աշխատանքներ տարվել, դրանք շարունակվելու են անկախ որևէ այլ գործընթացներից: Մեզ մեր ծրագրած ընթացքից հետ գցեցին նաև, իհարկե, վերջին դեպքերը, բայց հիմա այլևս հապաղելու ժամանակ մենք չունենք», - ասել է Սերժ Սարգսյանը: