Հովիկ Աբրահամյանն ավելացրել է, որ հրաժարական է տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից` ՀՀ նախագահին հնարավորություն տալով ձևավորել նոր կառավարություն:
Կառավարության այսօրվա նիստի վերջում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարականի վերաբերյալ։
«Անկեղծ, իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքներն ունեցան, սակայն հասարակությունը մնաց դեռևս բևեռացված: Հասարակության և կառավարության միասնական ջանքեր են անհրաժեշտ։ Դրա համար նոր սկիզբ է պետք, պետք է մտածել բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը»,- ասել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանն ավելացրել է, որ հրաժարական է տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից` ՀՀ նախագահին հնարավորություն տալով ձևավորել նոր կառավարություն: