Միլիարդատերն իր մրցակցուհուն գերազանցում է մոտ 20 տոկոսով:
Միացյալ Նահանգներում անցկացված հարցումների արդյունքներով՝ երկրի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ամերիկացի զինծառայողների և վետերանների շրջանում ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը: Միլիարդատերն իր մրցակցուհուն գերազանցում է մոտ 20 տոկոսով: Զինվորականների 53 տոկոսի կարծիքով՝ Թրամփը կարող է արդյունավետ հրամանատար դառնալ ամերիկյան բանակի համար: Մինչդեռ Քլինթոնի օգտին՝ որպես զինված ուժերի հաջողակ հրամանատարի, ձայն էր տվել զինվորականների 35 տոկոսը: