Կառավարությունը հարկային արտոնություններ է սահմանել արտահանման ներուժ ունեցող և խոշոր ներդրումներ կատարող մի քանի ընկերությունների համար:
Հրաժարականից առաջ դեռևս վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը քննարկել է 37 հարց: Դրանցից մի քանիսով կառավարությունը հարկային արտոնություններ է սահմանել արտահանման ներուժ ունեցող և խոշոր ներդրումներ կատարող մի քանի ընկերությունների համար: Իսկ պայմանավորված ՏԻՄ ընտրություններով, ընտրական հանձնաժողովների աշխատանքն անխափան կազմակերպելու համար Խաչվերացից հետո սեպտեմբերի 12-ի ոչ աշխատանքային օրվա փոխարեն աշխատանքային սահմանվեց ոչ թե նախապես հայտարարված սեպտեմբերի 17-ը, այլ 24-ը: Մի շարք փոփոխություններ են իրականացվել նոտարիատի մասին օրենսդրությունը կազմող օրենքում և իրավական ակտերում:
Մանրամասները՝ տեսանյութում