Հանդիպմանը քննարկվել է Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր, այդ թվում՝ Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ընթացիկ իրավիճակը: